ՔՔրիստինե Ոսկանյան

Նկարիչներն այցելել են զորամաս և ծանոթացել զինված ուժերում ընթացող բարեփոխումներին

Նկարիչներն այցելել են զորամաս և ծանոթացել զինված ուժերում ընթացող բարեփոխումներին

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։ 

ՊՆ-ից տեղեկացնում են, որ հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշանկյանը։ 

Նկարիչները ծանոթացել են զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, զրուցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նկարիչները ծանոթացել են նաև ծառայության պայմաններին և արվեստի ոլորտում հատուկ հետաքրքրություն ունեցող զինվորների նախասիրություններին։ 

Հյուրերը երախտագիտություն են հայտնել զինվորներին ծառայության համար, մաղթել բարի ծառայություն և հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ կրթվելու և հայրենիքին պատվով ծառայելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում