ՔՔրիստինե Ոսկանյան

Բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը 2025 թ. կանցկացվի Երևանում

Բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը 2025 թ. կանցկացվի Երևանում

Տեղի է ունեցել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է լինելու՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:

Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:

Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության շրջանակում Հայաստանի մայրաքաղաք կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում