ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գերիների և պատանդների փոխանակման առաջարկը

ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գերիների և պատանդների փոխանակման առաջարկը

ՀԱՄԱՍ արմատական ​​խմբավորումը մերժել է 700 պաղեստինցի գերուն 40 իսրայելցի պատանդի հետ փոխանակելու առաջարկը:

«Ոչ մի փոխանակում իսրայելական պատերազմի և Գազայի պաշարման պայմաններում»,- երկուշաբթի իրանական ԶԼՄ-ները մեջբերել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքը, որը ցանկացել է անանուն մնալ:

«Մենք արդեն բացատրել ենք մեր դիրքորոշումը և դրանից հետ չենք կանգնի»,- հայտարարել է արմատական խմբավորման ներկայացուցիչը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ գերիներին ու պատանդներին փոխանակելու ԱՄՆ առաջարկին և սպասում է խմբավորման պատասխանին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այն ենթադրում է մոտ 700 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակում, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիների սպանության համար 100 ցմահ ազատազրկվածի՝ 40 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։

Միևնույն ժամանակ, CNN-ի դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ չլուծված խնդիրները պահպանվում են, ներառյալ օգնության մատակարարումներն ու «Գազայում իսրայելական զորքերի վերադասավորումը»:

Իր հերթին, Almayadeen հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը հրաժարվում է նույնիսկ տեղահանվածների աստիճանական վերադարձի և հարյուր հազարավոր տեղահանվածներին տեղավորելու համար նոր ճամբարների ստեղծման առաջարկներից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում