ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի իրավապահները գրեթե ամեն ամիս կանխում են ահաբեկչության փորձերը երկրում. Մակրոն

Ֆրանսիայի իրավապահները գրեթե ամեն ամիս կանխում են ահաբեկչության փորձերը երկրում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակումից հետո Ռուսաստանին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը: «Այդ խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողություն կատարել մեր տարածքում: Ֆրանսիայի իրավապահ մարմինները գրեթե ամեն ամիս կանխում են երկրում ահաբեկչությունների փորձերը»,- ասել է Մակրոնը լրագրողներին՝ Գայանա կատարած այցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ «պետք է որքան հնարավոր է շուտ գտնել ահաբեկչության պատասխանատուներին» և արդյունավետ պայքարել այդ չարիքի դեմ։ Այդ նպատակով «Ֆրանսիան ընդլայնված համագործակցություն է առաջարկել ռուսական հետախուզական ծառայություններին»,- հավելել է Մակրոնը:

Ֆրանսիայի կառավարությունը երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է ամենաբարձրի՝ կապված Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին էլ  հայտարարել է վարչապետ Գաբրիել Ատալը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում