ԻԻրինա Մկրտչյան

11 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցրել Կապան տեղափոխվելու համար. փրկարարներն օգնության են հասել

11 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցրել Կապան տեղափոխվելու համար. փրկարարներն օգնության են հասել

Մարտի 25-ին՝ ժամը 11:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում Կապան տեղափոխվելու համար․ երեխային Կապան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՆԳՆ ՓԾ-ի տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները Ա. Փ.-ին (ծնված 2013 թ.) տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում