Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ստեղծագործական աշխատանքն այս օրերին խաթարված է տնօրենի շուրջ աղմուկի պատճառով: Թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի, բայց նախկին տնօրենը չի պատրաստվում զիջել դիրքն ու հանձնել թատրոնի բանալին: Նորանշանակ Լիլիթ Փալանջյանին ԱԻՆ-ի աշխատակիցներն են օգնել աշխատավայր մտնել:










