Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Ատեստավորված ԱԱԾ ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով. Աբազյան

Ատեստավորված ԱԱԾ ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով. Աբազյան

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը: Թմրամիջոցների, մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում բացահայտվել է 14 խոշոր դեպք և կոռուպցիոն 204 հանցագործություն: Աբազյանի խոսքով՝ նախորդ տարի ՊԵԿ-ի հետո գործակցությամբ բացահայտել են մի շարք բիզնեսների կողմից 9.3 մլրդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր:

«Բացահայտվել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1.8 մլրդ դրամի վնաս: Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի հակազդման հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը, ինչպես նաև համայնքներին պատճառված շուրջ 860 մլն դրամ գումար: Բացահայտվել է նաև ֆիզիկական անձանց շուրջ 3 մլրդ դրամի չափով և իրավաբանական անձանց շուրջ 1.6 մլրդ դրամի չափով պատճառված վնաս:

2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է փուլային եղանակով: Մինչ 2023 թվականի ավարտը ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը: Ատեստավորված ծառայողների աշխատավարձը ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով:

2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն»,- ասել է Աբազյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում