ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Հունաստանի նախագահին

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանը՝  Հունաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար:

Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում