ԼԼուսինե Մուրադյան

Մասիսում իրար են բախվել Mitsubishi և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. կա զոհ

Մասիսում իրար են բախվել Mitsubishi և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. կա զոհ

Մարտի 25-ին՝ ժամը 08:47-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

 

Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով Mitsubishi մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տ․ Մ.-ն տեղում մահացել է։

 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում