Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել

Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչություն հետ: Նա մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել:

«Բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանք շարժվելիս են եղել դեպի Ուկրաինա, որտեղ ուկրաինական կողմից պատրաստվել է սահմանը հատելու «պատուհան»: Մոսկվայում և այլ շրջաններում լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ են սահմանվել»,- ասել է Պուտինը:

Նա վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի հատուկ ծառայություններն աշխատում են ահաբեկիչների հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Ոչ մեկին չի հաջողվի խուճապ և տարաձայնություն սերմանել մեր հասարակության մեջ: Ամենածանր փորձություններից հետո Ռուսաստանը միշտ էլ ավելի է ուժեղացել, այդպես կլինի նաև հիմա»,- նշել է Պուտինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում