Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության համար Կիևի հասցեին մեղադրանքները

Ուկրաինայի ԱԳՆ-ն  հերքել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության համար Կիևի հասցեին մեղադրանքները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության համար Կիևին ներկայացվող ցանկացած մեղադրանք: Նշվում է, որ ահաբեկչությանը Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները Կրեմլի ծրագրած սադրանքն է, նպատակը մեկն է՝ սրել ռուս-ուկրաինական հակամարտությունը և հող ստեղծել մոբիլիզացիայի համար:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ահաբեկիչների խմբում Տաջիկստանի քաղաքացիներ կան, սակայն Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ լուրերը:

Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ Կրոկուսում տեղի ունեցածի հետևում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ավելի վաղ նշվել էր, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում». շինությունում նաև պայթյուններ են որոտացել, հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածից ժամեր անց սկսվել են ձերբակալությունները:

Նախնական տվյալով՝ հաստատվել է, որ ավելի քան 60 մարդ է զոհվել, այդ թիվը կարող է ավելանալ՝ զգուշացնում է ՌԴ Քննչական կոմիտեն: 120-ից ավելի քաղաքացի, այդ թվում երեխաներ, հոսպիտալացվել են: Մեծ մասի վիճակը ծանր է գնահատվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում