ԿԿարմեն Ղուկասյան

ՌԴ հակաօդային պաշտպանությունը երկրի չորս մարզում 12 ԱԹՍ է խոցել

ՌԴ հակաօդային պաշտպանությունը երկրի չորս մարզում 12 ԱԹՍ է խոցել

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ու միջոցները երկրի չորս մարզում 12 ԱԹՍ են խոցել և ոչնչացրել, այդ թվում՝ հնգական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, մեկական՝ Վորոնեժում և Սարատովում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիևի ռեժիմը» փորձեր է ձեռնարկել ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ՝ ԱԹՍ-ների միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 22-ին մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» եկած քաղաքացիների վրա:

Շինությունում մի քանի պայթյուն էր որոտացել, ապա հրդեհ էր բռնկվել:

ՌԴ ՔԿ-ի տվյալով՝ ահաբեկչությանը զոհ է դարձել ավելի քան 60 մարդ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում