ԿԿարմեն Ղուկասյան

ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին

ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին: Նրան այդ մասին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» եկած քաղաքացիների վրա:

Շինությունում մի քանի պայթյուն էր որոտացել, ապա հրդեհ էր բռնկվել:

ՌԴ ՔԿ-ի տվյալով՝ ահաբեկչությանը զոհ է դարձել ավելի քան 60 մարդ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում