ԳԳոհար Սարգսյան

Գնել Սանոսյանը «Ջրառ» ընկերության աշխատակիցներին շնորհավորել է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

Գնել Սանոսյանը «Ջրառ» ընկերության աշխատակիցներին շնորհավորել  է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ և հանդիպել աշխատակազմի հետ։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։

 

Նախարար Սանոսյանը նախ շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այնուհետև ծավալվել է քննարկում ջրերի կառավարման արդյունավետ համակարգի շուրջ։
 

«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը նախարարին է ներկայացրել այս տարվա համար կանխատեսումները, որի շուրջ շարունակվել է քննարկումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում