ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Ռաֆահ մտնել առանց Վաշինգտոնի օգնության. Նեթանյահու

ԱՄՆ-ին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք  Ռաֆահ մտնել առանց Վաշինգտոնի օգնության. Նեթանյահու

Իսրայելը կմտնի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքն ու այնտեղ ռազմական գործողություն կիրականացնի՝ անկախ ԱՄՆ-ի օգնությունից։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունից հետո։ Հայտարարությունը հրապարակվել է Իսրայելի վարչապետի գրասենյակի կայքում։

«Ես նաև ասացի, որ առանց Ռաֆահ մտնելու և այնտեղ մնացած գումարտակները ոչնչացնելու չենք կարող հաղթել ՀԱՄԱՍ-ին: Պետքարտուղարին ասացի նաև, թե հույս ունեմ, որ դա կանենք Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց եթե ստիպված լինենք, կանենք մենակ»,- ասել է Նեթանյահուն:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը երախտապարտ է ԱՄՆ-ին վերջին հինգ ամիսների ընթացքում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Նեթանյահուն նաև հավելել է, որ Թել Ավիվը գիտակցում է խաղաղ բնակչության տարհանման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում