ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը

Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը՝ աջակցելու դիվանագիտական ​​ջանքերին, որոնք կարող են հանգեցնել Գազայի հատվածում հրադադարի:

Բանաձևին կողմ է քվեարկել 11 երկիր, վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել, մեկ երկիր ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ «Ռուսաստանն ու Չինաստանը պարզապես չեն ցանկացել կողմ քվեարկել ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին»։

Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ամերիկյան բանաձևն անվանել է «կեղծավոր նախաձեռնություն»՝ ասելով, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող աջակցել նման նախագծին։

Նա նշել է, որ Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամները պատրաստել են այլընտրանքային բանաձևի նախագիծ, որտեղ «սևով սպիտակի վրա» գրված է հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին։

ԱՄՆ-ն երեք անգամ վետո է կիրառել ՄԱԿ-ի բանաձևերի նախագծերի նկատմամբ, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում: Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերին և դեկտեմբերին Վաշինգտոնը չի աջակցել Ռուսաստանի և ԱՄԷ-ի պատրաստած փաստաթղթերին։ Այս տարվա փետրվարին Վաշինգտոնն արգելափակել է Ալժիրի բանաձևի նախագիծը, որը դարձյալ Գազայի հատվածում հրադադար հաստատելու  կոչ էր անում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում