ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան, Մալթան հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը

Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան, Մալթան հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը

Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը որպես «խաղաղության և անվտանգության հասնելու միակ միջոց» պատերազմող տարածաշրջանում:

Չորս ղեկավարները հայտարարությունն արել են ուրբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում՝ հավելելով, որ պատրաստ են դա անել, «երբ այն կարող է դրական ներդրում ունենալ, և հանգամանքները հարմար լինեն»:

«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հնարավոր է հասնել երկու պետություն ստեղծելու միջոցով: Իսրայելն ու Պաղեստինը պետք է  ապրեն կողք կողքի, խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասվում է չորս պետության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Չնայած Եվրամիությունը համարվում է պաղեստինցիներին օգնության ամենամեծ դոնորը և աջակցում է երկու պետություն ստեղծման որոշմանը, որը պետականություն կապահովի պաղեստինցիներին, այնուամենայնիվ, Միությունը դեռ միաձայն չի աջակցել Պաղեստին պետության ճանաչմանը:

ԵՄ 27 անդամ երկրներից ինը ներկայումս ճանաչում են պաղեստինցիների՝ 1967 թվականի սահմաններով պետություն ունենալու իրավունքը, որը ներառում է Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում