ԳԳոհար Սարգսյան

Տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 20 տաքսի

Տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 20 տաքսի

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

 

2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։
 
Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

 

ՔՏՀԱ տեսչական մամինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել բացառապես սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում