ԳԳոհար Սարգսյան

Երևանում մեկնարկում է մրցույթ-փառատոն նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին

Երևանում մեկնարկում է մրցույթ-փառատոն նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը: Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Մրցույթ-փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի մրցութային մասը տեղի կունենա մայիսի 5-15-ը Երևանում։

Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողություն» բաժնում սովորող 15-25 տարեկան անհատ կատարողները։

Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ն և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում