ԼԼուսինե Մուրադյան

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշել. «Պարոն Վարդանյանն այս տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք կարևոր ռազմավարական նախագծերում, իրեն դրսևորել է որպես բանիմաց և վստահելի գործընկեր: Կարծում եմ, որ նրա նշանակումն այս պաշտոնում լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքաշինության ոլորտում կառավարության կողմից վարված քաղաքականությունում»:

Եղիազար Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկանում եմ նաև համոզմունք հայտնել, որ համագործակցելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ՝ կկարողանանք որոշ ժամանակ հետո հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց արձանագրել: Կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են Կառավարության ծրագրում»:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Հունվարի 4-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էր պաշտոնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում