ԳԳոհար Սարգսյան

Սբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ն վերահսկողություն կսահմանի ձվի արտադրամասերում և իրացման շուկայում

Սբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ն վերահսկողություն կսահմանի ձվի արտադրամասերում  և իրացման շուկայում

2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:

ՍԱՏՄ-ն հորդորում է բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում