ԳԳոհար Սարգսյան

Երևանի բակերից մեկում ծառը տապալվել է մեքենայի վրա. փրկարարները մասնատել են այն և հեռացրել

Երևանի բակերից մեկում ծառը տապալվել է մեքենայի վրա. փրկարարները մասնատել են այն և հեռացրել

Մարտի 19-ին` ժամը 18:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի շենքերից մեկի բակում ծառը տապալվել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը տապալվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Չ., ծնված 1992 թ․) և շենքի արտաքին հատվածին ամրացված օդորակիչի վրա։ Փրկարները մասնատել են ծառը և հեռացրել անվտանգ տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում