ԳԳոհար Սարգսյան

Հրազդանի կիրճում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի. փրկարարները սահմանազատել են տարածքը

Հրազդանի կիրճում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի. փրկարարները սահմանազատել են տարածքը

Մարտի 19-ին` ժամը 18:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 71/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից վնասվել է ճանապարհի հենապատը. ավտոճանապարհը դարձել է մասամբ անցանելի։

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում