ԳԳոհար Սարգսյան

Զորակ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Զորակ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Մարտի 19-ին` ժամը 16:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորակ գյուղում բախվել են Nissan March (վարորդ՝ Յ. Խ.), Mercedes-Benz (վարորդ՝ Է. Թ.) և Nissan Teana մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan March մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում