Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մտադրություն չունի, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցն է. Ստոլտենբերգ

Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մտադրություն չունի, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ադրբեջանական AzTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Մեր երեկվա հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին:

«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանց թվում է։ Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից։ Դա ինքնիշխան որոշում է, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում