ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը։ Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28% քվեները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, 4,31%-ը՝ Նիկոլայ Խարիտոնովը, 3,85%-ը՝ Վլադիսլավ Դավանկովը և 3,20%-ը՝ Լեոնիդ Սլուցկին:

Ռուսաստանի նախագահի՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը շնորհավորել է Պուտինին նախագահի ընտրությունում վստահ հաղթանակի կապակցությամբ:

Պուտինը Կրեմլում հանդիպել է արդեն նախկին մրցակիցների հետ: Դաշնության ղեկավարը կոչ է արել շարունակել համատեղ աշխատանքը խորհրդարանում և առաջ մղել Ռուսաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում