ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերին հանրաքվե անցկացնել Եվրամիությանն ինտեգրվելու երկրի ձգտումը Սահմանադրության մեջ ամրագրելու հարցով:

«Այս աշնանը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հարցով հանրաքվեն կորոշի մեր ներկան ու ապագան»,- ասել է Սանդուն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա խորհրդարանին կոչ է արել սկսել հանրաքվեի նախապատրաստումը և անհրաժեշտ ընթացակարգեր իրականացնել: Հանրաքվե հայտարարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա պատգամավորների առնվազն մեկ երրորդը՝ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելով։

Մոլդովայի նախագահը կոչ է արել հանրապետության քաղաքական դասին հարգել ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ ապագա հանրաքվեի արդյունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում