Սպառողների շահերի պաշտպանության միջազգային կազմակերպությունը կարեւորում է առողջ սննդի իրավունքը

Սպառողների շահերի պաշտպանության միջազգային կազմակերպությունը կարեւորում է առողջ սննդի իրավունքը

Այս տարի Սպառողների շահերի պաշտպանության միջազգային կազմակերպությունը որոշել է լուրջ ուշադրություն դարձնել առողջ սննդի իրավունքին: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օտագործել առողջ սննդամթերք». այս կետը ամրագրված է աշխարհի բոլոր պետությունների սահմանադրություններում, բայց ոչ ամեն տեղ է այն կիրառվում՝ հիմնական թիրախում ժամկետանց կամ արագ պատրաստվող սնունդն է:

Բաղադրությունը  սովորական սպառողներին գուցե ոչինչ չասի, բայց պիտանելիության ժամկետներին գրեթե բոլորն են ուշադրություն դարձնում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրվող մթերքները ստուգում է հումքից մինչև պատրաստի վիճակում: Երբ արդեն արտադրությունն իր բնականոն հունով է ընթանում, նրանք տարեկան ունեն միայն 1 պլանային ստուգման իրավունք:

Ոչ պլանային ստուգումներ կարող են իրականացնել որքան ուզեն, միայն թե դրա համար էլ պետք է բուղոք, դիմում կամ էլ ահազանգ: Իսկ մինչև այդ թե՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունում, և թե՛ Սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակում հիշեցնում են, որ սպառողն է որոշում՝ ո՞ր ապրանքատեսակին վստահի, իսկ որին՝ ոչ: 

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում