ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքների վրա հարձակումները

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքների վրա հարձակումները

Երկուշաբթի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 22 «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 17-ը խոցվել են, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Գերատեսչության ներկայացրած տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքեր են խոցվել Կիևի, Պոլտավայի, Խմելնիցկու, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Զապորոժիեի և Ռիվնեի շրջաններում։

Բացի այդ, ինչպես նշվում է առավոտյան հաղորդագրության մեջ, ՌԴ ԶՈՒ Խարկովի շրջանին հարվածել է հինգ С-300/С-400 զենիթային կառավարվող հրթիռներով, իսկ Սումիի շրջանին՝ X-59 կառավարվող երկու ավիացիոն հրթիռներով։ Ռուսաստանը չի մեկնաբանել այս տվյալները։

Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական ուժերն արդեն տևական ժամանակ է՝ շարունակում են հարվածել ռուսական տարածքներին, վերջին մեկ օրում երեք տասնյակից ավելի անօդաչուներ են ոչնչացվել։ Գերատեսչության տվյալով՝ ԱԹՍ-ներ են խոցվել, մասնավորապես, Մոսկվայի, Բելգորոդի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Յարոսլավլի, Կուրսկի շրջաններում։ Խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, տուժել են բնակելի օբյեկտներ։ Անօդաչուների մեծ մասը խոցվել է Կրասնոդարի երկրամասում, նշվում է զեկույցում։ Սլավյանսկում նավթավերամշակման գործարանի վրա դրոնի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, մեկ մարդ զոհվել է:

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստան-Ուկրաինա սահմանի որոշ հատվածներում մարտեր են ընթանում, զինվորականների շրջանում էլ կան զոհեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում