ԳԳոհար Սարգսյան

Անցած շաբաթ փրկարար ծառայությունում գրանցվել է 453 դեպք, որից 196-ը՝ արտակարգ

Անցած շաբաթ փրկարար ծառայությունում գրանցվել է 453 դեպք, որից 196-ը՝ արտակարգ

Մարտի 11-17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 196-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 140, փլուզման, մերկասառույցի, դժբախտ պատահարի, քարաթափման, սողանքի, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, պայթյունի՝ 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 135, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 62 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 71 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 42 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում