ԼԼուսինե Մուրադյան

Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

 

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս պահին շտկվում են թերությունները:

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հեկտարանոց տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ-ոց կաթիլային համակարգ:

 

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում