Մարտի 16-ը Տոնինո Գուերայի ծննդյան օրն է

Մարտի 16-ը Տոնինո Գուերայի ծննդյան օրն է

Իտալիա, 1930-ականներ: Տոնինո անունով պատանին հիացած աչքերով նայում էր ժամանակի ամենահայտնի դիկտատորներից մեկին՝ Բենիտո Մուսսոլինիին, որպեսզի տարիներ անց արդեն կարողանար նրան  ճիշտ ծաղրել:
Տոնինոյի անբաժան ընկերը թուղթն էր՝ տպավորությունները հանձնում էր թղթին …. ու նաև քարին, կտավին:

Հետաքրքրվում էր  ֆուտբոլով, սաքսոֆոնով և, իհարկե, կինոյով: Բազմակողմանի շնորհն էր պատճառը, որ Տոնինո Գուերային հաճախ նմանեցնում էին Լեոնարդո դա Վինչիին. վերջինս իտալական Վերածննդի առաջին ասպետներից էր, իսկ Տոնինոն էլ դարձավ վերջինը: 

Գրել սկսել է գերմանական կոնցլագերում: Լավատես հեղինակն իր բոլոր գործերում մարդուն մեկ աստիճան վեր էր բարձրացնում: Փարաջանովը մի անգամ ասել է, որ եթե չես ճանաչում Տոնինո Գուերային, դժբախտ մարդ ես:  

Տոնինո Գուերան փառքի աստիճաններին հերթով էր բարձրանում: Առաջին աստիճաններին հայտնվեց ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հետ: Երկու էնտուզիաստն էլ միասին պայթեցնում էին և նկարահանման հրապարակները, և ժամանակի կինովարձույթները: Blow up ֆիլմի ստեղծողները չէին էլ մտածում, որ դասական գործ են ստեղծում: Այս ֆիլմով երկուսն էլ Օսկար մրցանակ ստացան:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում