ԳԳոհար Սարգսյան

Պառավաքար-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենա է այրվել

Պառավաքար-Վերին Ծաղկավան ճանապարհին մեքենա է այրվել

Մարտի 16-ին` ժամը 06:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Ծաղկավան գյուղում այրվում է Меrcedes մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։25-ին, մարվել՝ 06։46-ին: Այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում