ԳԳոհար Սարգսյան

Եղեգնավան գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել ու բռնկվել. հայտնաբերվել է դի

Եղեգնավան գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել ու բռնկվել. հայտնաբերվել է դի

Մարտի 15-ին` ժամը 23:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին` ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում