Հայտնագործություններ. հայելի

Հայտնագործություններ. հայելի

Լույսի կամ այլ ճառագայթների արտացոլման համար նախատեսված  հարթ մակերևույթն ընդունված է անվանել «հայելի»: Սովորական հայելու անսովոր պատմությունը սկսվում է հեռավոր անցյալում, երբ նախամարդը, նայելով լճի հարթ մակերևույթին, հասկացել է, որ վախեցած աչքերով իրեն նայողը ոչ թե ստորջրյա խորհրդավոր բնակիչ է, այլ ընդամենը  սեփական արտացոլանքը: Հունական առասպելի հերոս գեղեցկադեմ Նարցիսը, օրինակ, այնքան էր հավանել սեփական արտացոլանքը, որ նույնիսկ չէր նկատել՝ ինչպես է վերածվել ծաղկի:

«Ջրային» հայելիներին փոխարինելու եկան նախապես փայլեցված լեռնային բյուրեղների և օբսիդիանի ողորկ բեկորները:  Մ.թ.ա. 4-ից 3-րդ  դարերում քարե հայելիներն իրենց տեղը զիջեցին պղնձից, բրոնզից, արծաթից և  ոսկուց պատրաստված հայելիներին, քանի որ պարզվեց՝ մետաղն ավելի հեշտ է հղկել և փայլեցնել, քան քարը: Մետաղական ձեռքի հայելիները հայտնի էին գրեթե բոլոր հնագույն  քաղաքակրթություններին՝ Եգիպտոսից և Հունաստանից մինչև Հնդկաստան ու Չինաստան:

Ժամանակակից հայելու նախատիպը ստեղծել է իտալացի կուսակրոն քահանա Ջոն Պեկամը: 1240-ին նա ներկայացրեց հայելի պատրաստելու նոր տեխնոլոգիա, ըստ որի ապակու շերտը պետք էր  ծածկել կապարի բարակ շերտով:

Մանրամասներ` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում