ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինը կմտածի միջուկային զենք ստեղծելու մասին, եթե Փարիզն ու Լոնդոնը չպաշտպանեն Եվրոպան. փորձագետ

Բեռլինը կմտածի միջուկային զենք ստեղծելու մասին, եթե Փարիզն ու Լոնդոնը չպաշտպանեն Եվրոպան. փորձագետ

Գերմանիան կարող է մտածել միջուկային զենք ստեղծելու մասին, եթե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հետևելով ԱՄՆ-ին, հրաժարվեն իրենց զինանոցների միջոցով ապահովել Եվրոպայի անվտանգությունը։ Նման կարծիք է հայտնել Համբուրգի համալսարանին կից Խաղաղության հետազոտությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտի աշխատակից Ուլրիխ Կյունը։

«Գերմանիան, հավանաբար, ճնշում կգործադրի Փարիզի և Լոնդոնի վրա՝ մեծացնելու իրենց միջուկային պարտավորությունները՝ եվրոպական անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա: «Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, Բեռլինը կարող է բախվել սեփական անվտանգության վերաբերյալ բոլոր որոշումներից ամենադժվարին»,- նշել է փորձագետը՝ նկատի ունենալով միջուկային զենք ստեղծելու հարցը։

«Գերմանիան կրկին քննարկում է միջուկային զենքը, բայց այս անգամ այլ կերպ» վերնագրով հոդվածում վերլուծաբանը նշել է, որ հարցը բարձրացնելու առիթ են դարձել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը՝ ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերներին պաշտպանելուց հրաժարվելու մասին: Փորձագետի կարծիքով՝ Գերմանիայի համար այս թեման ավելի արդիական կդառնա, եթե ԱՄՆ նախկին նախագահը նոյեմբերին կայանալիք ընտրությունից հետո կրկին իշխանության գա Միացյալ Նահանգներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում