ՎՎարդան Հովսեփյան

«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել է առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում

«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել է առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:

Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է:

«Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը նա պատմել է, որ իր մարմնավորած հերոսուհին բալետի պարուհի է, որն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր երազանքի իրականացման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում