ԼԼիլիթ Ասատրյան

Քարաթափում միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհահատվածին

Քարաթափում միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհահատվածին

Մարտի 15-ին՝ ժամը 09։57-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի երկրորդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
 

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։

 
 

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում