ԳԳոհար Սարգսյան

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել հողաթմբին. վարորդը հոսպիտալացվել է

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել հողաթմբին. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 15-ին` ժամը 08։04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքից Իջևան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրյա հողաթմբին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում