Արգելվել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը Ռուսաստանի Դաշնություն

Արգելվել է ԱՄՆ 227 քաղաքացու մուտքը Ռուսաստանի Դաշնություն

Կրեմլին և Ուկրաինայում ռազմական գործողությունների նպաստելու համար Ռուսաստանի քաղաքացիների դեմ ԱՄՆ իշխանությունների անընդհատ ընդլայնվող պատժամիջոցներին ի պատասխան՝ 227 ամերիկացու համար փակվում է մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հաղորդագրության համաձայն՝ խոսքը ԱՄՆ ներկայիս վարչակազմի պաշտոնյաների, գործարարների, մեդիա ոլորտի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների մասին է, որոնք ներգրավված են հակառուսական քաղաքականության մշակման մեջ:

Ամերիկացիների թվում, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ, հայտնվել են այդ թվում՝ պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլլեն, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը, պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը և այլք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում