Լավրովը վստահ է, որ ռուսաստանցիները կպաշտպանեն նախագահ Պուտինի արտաքին քաղաքական կուրսը

Լավրովը վստահ է, որ ռուսաստանցիները կպաշտպանեն նախագահ Պուտինի արտաքին քաղաքական կուրսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել է, որ ռուսաստանցիները նախագահի առաջիկա ընտրությունում կպաշտպանեն ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական կուրսը:

Լավրովի խոսքով՝ միջազգային ասպարեզում Մոսկվայի գիծը կրում է երկարաժամկետ, ռազմավարական բնույթ։

«Նախագահի քաղաքականությունը վայելում է մեր երկրի քաղաքացիների առավելագույն լայն աջակցությունը, և կասկած չկա, որ այդ աջակցությունը կհաստատվի նաև վաղը մեկնարկող ընտրությունում»,- նշել է ռուս նախարարը ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը նշանակված է մարտի 17-ին, սակայն ԿԸՀ որոշմամբ՝ այն կանցկացվի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում