Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Անկարայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է ուկրաինական ճգնաժամը, ներառյալ՝ դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները։

«Կողմերը համադրել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով հայ-ադրբեջանական կապերի կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան աջակցելը առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է եղել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում