ՄՄարիամ Մխիթարյան

Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտորդներ ուղարկել ՌԴնախագահի ընտրությանը

Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտորդներ ուղարկել ՌԴնախագահի ընտրությանը

Եվրախորհրդարանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահի ընտրության մոնիթորինգին և չի մեկնաբանի դրանց արդյունքները, ասվում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրախորհրդարանը չի հետևի այդ ընտրության ընթացքին, համապատասխանաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ արդյունքների հրապարակումը»,- ասվում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դևիդ Մաքալիսթերի հրապարակած փաստաթղթում։

Հայտարարության համաձայն՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների ցանկացած մեկնաբանություն կարող է արվել բացառապես իրենց անունից և չի արտացոլի Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

ՌԴ նախագահի ընտրության քվեարկությունը տևելու է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում