ՄՄարիամ Մխիթարյան

Լուիս Բոնոն կայցելի Ադրբեջան

Լուիս Բոնոն կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի Ադրբեջան, հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։

«Իր այցի ընթացքում Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում