ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձևաչափերը

Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձևաչափերը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը և Մարիամ Պողոսյանը հանդիպել են  «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին:

2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության և հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցության միջոցով բարելավել խոցելի և մարգինալացված խմբերի կյանքը: 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը միտված է նաև ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ուղղությունները, գործիքակազմը, որով իրավասու հանձնաժողովը կարող է օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Ծրագրի առանցքային բաղադրիչներից են Ազգային ժողով-Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, գենդերազգայուն օրենսդրության առկայությունը և գենդերազգայուն բյուջետավորումը: Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է քաղհասարակության հետ հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցության լավագույն փորձը, ինչպես նաև օրենսդրական մակարդակում իրականացվող աշխատանքն ու ոլորտում բարեփոխման առաջնահերթ խնդիրները: Այս համատեքստում կարևորվել է պետության կարիքների գնահատումն ու դրա հիման վրա ՀԿ-ների կողմից փաստահեն հետազոտությունների իրականացումը, ինչն էլ կարող է հետագայում օրենսդրական փոփոխությունների հիմք հանդիսանալ:

Ծրագրի պատասխանատուները հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև գենդերազգայուն օրենսդրության մշակման ու գենդերազգայուն բյուջետավորման գործընթացներում աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել ընթացակարգային հարցերն ու համագործակցության ձևաչափերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում