ԳԳոհար Սարգսյան

Լճափ գյուղի սկզբնամասում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրյա փոսում

Լճափ գյուղի սկզբնամասում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրյա փոսում

Մարտի 12-ին` ժամը 06:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր հայտնվել ճամփեզրյա փոսում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում