ԳԳոհար Սարգսյան

Նիկողայոս Տիգրանյան փողոցում մեքենաներ են այրվել

Նիկողայոս Տիգրանյան փողոցում մեքենաներ են այրվել

Մարտի 12-ին` ժամը 02:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում այրվում է երեք ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Cadillac (վարորդ՝ Ա. Ա.) և Toyota (վարորդ՝ Ա. Պ.) մակնիշների ավտոմեքենաներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:10-ին:

Այրվել են Cadillac մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, բեռնախցիկը՝ մասամբ և Toyota մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում