ԳԳոհար Սարգսյան

Անդրադարձ է կատարվել հայ-գերմանական քաղաքական և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին

Անդրադարձ է կատարվել հայ-գերմանական քաղաքական և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարևորությունը ոչ միայն դաշնային, այլ նաև երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Մարայկե Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական և սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում