ԳԳոհար Սարգսյան

Արզնի 2 - Երևան ջրատարը հայտնվել է Հրազդան գետի մեջ և վթարվել. ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով

Արզնի 2 - Երևան ջրատարը հայտնվել է Հրազդան գետի մեջ և վթարվել. ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով

Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։ Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Թիմի մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում