ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին։ «Դեսպանատունը հետևում  է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», - ասվում է դեսպանատան կայքում  հրապարակված հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել «մեծ հավաքներին» մասնակցելուց։ Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել «հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին» և «զգույշ լինել  շրջապատի նկատմամբ»:

Ամերիկյան դեսպանատանը հղում կատարելով՝ նման տեղեկություն է հրապարակել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում